Մատչելիության հղումներ

Պետական պարգեւներ` Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, հավաքականի անդամներ` միջազգային գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

Համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրի` մեդալը նրանց շնորհվել է «Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար»:

Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայաստանում շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահներ Լեւոն Յոլյանը եւ Սմբատ Լպուտյանը, Շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը եւ գործարար Արտակ Սարգսյանը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG