Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախահահների վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում «վեճերի կարգավորման նոր պայմաններ են ստեղծվել»:
«Դա կարեւոր հնարավորություն է, եւ մենք պետք է ճիշտ գնահատենք այն», - «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ` Անկարայում լրագրողներին ասել է Բաբաջանը:
Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Ստամբուլում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ակնկալվող հանդիպմանը` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. - «Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությունում մեր նպատակը լիարժեք կարգավորումն է: Մենք պետք է երկուստեք քայլեր ձեռնարկենք այդ նպատակին հասնելու ու ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար: Մյուս կողմից, բանակցությունները տարածաշրջանում ունեն երկու առանձին ուղղություն. մեկը` Թուրքիայի եւ Հայաստանի, մյուսը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ժամանակ առ ժամանակ պետք է անցկացվեն եռակողմ հանդիպումներ` ապահովելու երկու առանձին ուղղությունների համակարգումը»:
«Հուրիեթ»-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը հայտարարել է, թե երկու արտգործնախարարների ստամբուլյան հանդիպմանը քննարկվելու են նաեւ 1915 թվականի իրադարձությունները:
«Սեղանին է ամեն ինչ, որեւէ հարց դուրս չի մնալու», - հայտարարել է Օզյուգերգինը: - «Երկու նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների խնդիրները` ներառյալ 1915 թվականի իրադարձությունները եւ, հավանաբար, տարածաշրջանային հարցեր, այդ թվում` Ադրբեջանի հետ հարաբերությունները»:
Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով մեկնելու է Ստամբուլ` որպես Սեւծովյան տնտեսական համագործակցությունում նախագահող երկրի արտգործնախարար, ներկայացնելու կազմակերպության 6-ամսյա գործունեության ծրագիրը եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա