«Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր է նշանակվել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Այդ պաշտոնում նա կփոխարինի Այդին Մորիկյանին, ով թերթի խմբագրակազմը ղեկավարում էր այս տարվա հունվարի սկզբից:
Թերթի գլխավոր խմբագիրն է Արման Բաբաջանյանը, ով զինծառայությունից խուսափելու համար ազատազրկված է 2006 թվականի հունիսից:
«Թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը այսօր ինձ տեղեկացրել է, որ համաժողովրդական շարժման ներկա հանգրվանում ինքը որոշակիորեն վերափոխումներ է ուզում տեսնել թերթում, մեր պատկերացումները համընկել են, եւ ես համաձայնել եմ ստանձնել խմբագրի պաշտոնը», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուրեն Սուրենյանցը:
Նա վստահեցրեց, որ իր քաղաքական հայացքները եւ կուսակցական պատկանելիությունը որեւէ ձեւով չեն ազդի թերթի բովանդակության վրա. - «Փոփոխությունների շեշտադրումը լինելու է այն, որ թերթը դառնալու է նոր գաղափարների հարթակ»:
«Վստահաբար կարող եմ ասել, որ ես գնում եմ աշխատելու եւ նոր լիցք հաղորդելու թերթին, եւ կարծում եմ` թերթի շարունակելիությունը կարող եմ ապահովել», - ասաց Սուրենյանցը:
Սուրեն Սուրենյանցը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ փետրվարի վերջին կալանավորվել էր: Ամիսներ անց նա կալանքից ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց:
Կարինե Քալանթարյան