Մատչելիության հղումներ

Եվրամիությունը շվեյցարացի դիվանագետին հանձնարարել է հետաքննել վրաց-ռուսական հակամարտությունը


Եվրամիության արտաքին գործերի նախարարները, «Դոյչե Վելլե» ռադիոկայանի փոխանցմամբ, շվեյցարացի փորձառու դիվանագետ Հեյդի Թալիավինիին հանձնարարել են հետաքննել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օգոստոսին տեղի ունեցած ռազմական հակամարտության հանգամանքները:

Հեյդի Թալիավինիի ընտրությունը պայմանավորված է կովկասյան տարածաշրջանում նրա աշխատանքի մեծ փորձով` շվեյցարացի դիվանագետը աշխատել է որպես Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, եղել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցության խմբի անդամ` Չեչնիայում, իսկ 1990-ականների կեսերին աշխատել է Շվեյցարիայի դեսպանատանը` Մոսկվայում:

Ռուսաստանը եւ Վրաստանը փոխադարձաբար միմյանց մեղադրում են օգոստոսյան պատերազմը հրահրելու մեջ:

Հեյդի Թալիավինիի իրավասությունները առայժմ հստակեցված չեն, սակայն եվրոպական պաշտոնյաները Մոսկվային եւ Թբիլիսիին կոչ են արել սերտորեն համագործակցել Եվրամիության կողմից նշանակված Թալիավինիի հետ` օգոստոսյան իրադարձությունների մեջ պարզություն մտցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG