Մատչելիության հղումներ

Մոնիկա Մանուչարովան` «Մաքս Լիբերթի»-ի հյուրասրահում


Մոնիկան եւ իր 2 ընկերուհիները, ովքեր մրցույթում հանդես կգան բեքվոկալում, 2007-ին մասնակցել են Բեռլինում կայացած երգի միջազգային մրցույթին, որտեղ գրավել են 3-րդ եւ 4-րդ տեղերը: Հենց այս մրցույթից վերադառնալուց հետո էլ Նադեժդա Սարգսյանը նրանց առաջարկել է երգեր գրել եւ մասնակցել «Եվրատեսիլ»-ի ընտրական փուլին:

«Իմ երգի հնչյունը» այսպես է կոչվում այն երգը, որը Մոնիկան կներկայացնի նոյեմբերի 22-ին Կիպրոսում կայանալիք մանկական «Եվրատեսիլ»-ին: Երաժշտության հեղինակը Մոնիկան է. - «Ես ուղղակի նստեցի դաշնամուրի առաջ եւ գրեցի երաժշտությունը»:

«Երբ երաժշտությունն արդեն պատրաստ էր, ամեն օր ընկերուհուս` Մերի Մնջոյանին, ասում էի, որ բառեր գրի երգի: Այնքան ասեցի, մինչեւ նա երազ տեսավ, արթնացավ ու գրեց բառերը ճիշտ այնպես, ինչպես տեսել էր երազում», - պատմում է Մոնիկան:

«Ելույթի ժամանակ բեմում կլինեն 2 բեքվոկալիստներ եւ 3 պարուհիներ: Բեմադրության հեղինակը Արտյոմ Գեւորգյանն է «Արայ Դանս շոու»-ից: Պարում կարեւոր է լինելու պարուհիների զգեստների դերը»,- շարունակեց Մոնիկան: «Ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու, բայց դա թող անակնկալ մնա»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG