Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագիրը վկայում է Ռուսաստանի Դաշնության` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետ միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
«Հանդիպումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի` քաղաքական մեթոդներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ դիրքերը հստակեցնելու փորձ, այդ թվում հաշվի առնելով նաեւ օգոստոսին հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանում փոփոխված իրավիճակը», - ասել է Պետրոսյանը իր մեկնաբանություններում, որ տրամադրել են Ղարաբաղի արտգործնախարարությունից:
«Անցած տարիների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ բանակցությունների արդյունավետության համար պակասում է շահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքին լրիվությամբ համապատասխանող կայացած պետություն», - հայտարարել է Ղարաբաղի արտգործնախարարը` հավելելով. - «Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է հակամարտության կարգավորման մեջ, ապա վաղուց պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ նստեր բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե տարբեր միջազգային ատյանների եւ երկրների միջոցով փորձեր ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ ապակողմնորոշեր միջազգային հանրությանը»։
«Ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախ կարգավիճակը եւ դրանով իսկ պայմանավորված ժողովրդի անվտանգությունը ԼՂՀ քաղաքականության բացարձակապես փոխկապակցված հիմքերն են», - ամփոփել է Գեորգի Պետրոսյանը: