Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կայուն ֆինանսական համակարգ եւ աճող տնտեսություն: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ Բրյուսելում ելույթ ունենալով բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«2008 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում 4.2 տոկոս գնաճի պայմաններում մեր տնտեսության մեջ արձանագրվել է 10.4 տոկոս աճ: Մենք կարողացանք հնարավորինս անցավ հաղթահարել այն իրավիճակը, երբ Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած հայտնի դեպքերն անմիջականորեն հարվածեցին մեր տնտեսությանը: Դուք գիտեք, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 70 տոկոսից ավելին անցնում Է Վրաստանի վրայով, եւ ճանապարհների փակ լինելը ինչ վնաս կարող Է հասցնել Հայաստանի տնտեսությանը», - ասել է նախագահը` հավելելով. - «Մենք խուսափեցինք նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին լուրջ` թերեւս ամենավտանգավոր ալիքից: Այսօր մենք պատրաստվում ենք մեր տնտեսության հետագա աճի տեմպերի վրա ճգնաժամի հնարավոր ազդեցությունը հակակշռել տարբեր ոլորտներում մեր ակտիվ նախաձեռնություններով»:
«Աշխարհում այսօր դժվար է գտնել դեպի ծով ելք չունեցող մի այլ երկիր, որի չորս հարեւաններից երկուսը շրջափակման ենթարկեն նրան։ Այս պայմաններում մենք սովորել ենք աշխատել եւ լուրջ տնտեսական զարգացում ապահովել։ Սակայն ասվածը չի նշանակում, որ այդ սահմանները հավերժ պետք է փակ մնան կամ դրանք բացելուն ուղղված քայլեր չպետք է ձեռնարկել», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին` նախագահը ասել է. - «Իմ դիրքորոշումն այն է, որ հիմնախնդրի առկայության գիտակցումով մենք պետք է առաջ շարժվենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ ձեւավորելու ճանապարհով: Այս համոզմունքից ելնելով` ես, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, նշված ուղղությամբ առաջին խորհրդանշական քայլը կատարեցի, Թուրքիայի Նախագահ պարոն Աբդուլա Գյուլին հրավիրելով Հայաստան: Ուրախ եմ, որ Թուրքիայի Նախագահը դրականորեն արձագանքեց իմ հրավերին, եւ այս տարվա սեպտեմբերին մենք հնարավորություն ստացանք նախաձեռնելու մի գործընթաց, որի արդյունքը պետք է լինի երկու կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը: Իսկ փոխադարձ վստահություն կարող է ստեղծվել առանց նախապայմանների լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ այդ երկրի հետ բազմակողմ համագործակցության իրականացման արդյունքում»:
«Մեր մյուս հարեւանի` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, փոխզիջումային լուծումը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցային գործընթացը` որպես հիմք ընդունելով անցյալ տարի շրջանառության մեջ դրված մադրիդյան հայտնի սկզբունքները: Դուք հավանաբար գիտեք, որ ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հետ մենք համատեղ հռչակագիր ստորագրեցինք, որը, կարծում եմ, նախանշում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նոր, առավել ակտիվ փուլի սկիզբը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:
«Մեր նպատակադրումներում այսօր առանձնապես կարեւորվում է ժամանակակից հասարակության ստեղծումը, որտեղ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը հասարակական եւ անձնական կյանքի ամենօրյա նորմեր են», - ասել է նախագահը: Այդ տեսանկյունից, ըստ նրա, «հասուն ժողովրդավարությունների փորձառությունն օգտագործելն անխուսափելի է, հատկապես այն հասարակությունների, որոնց հետ մենք միեւնույն արժեքային դաշտում ենք»:
Վստահություն հայտնելով, որ եվրոպական կառույցների հետ աշխատելու` եվրոպահայերի փորձառությունն ու գիտելիքները «կարող են լուրջ օժանդակություն եւ նոր ձեռքբերումների ու իրական հաջողությունների նախադրյալ դառնալ Հայաստանի համար», Սերժ Սարգսյանը հայտարարել է. - «Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք` զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան: Մենք ասելով ես նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին ու համայն հայությանը, բոլոր նրանց, ովքեր Հայաստանն իրենց հայրենիքն են համարում»:
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)