Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, ոլորտներում կան մի քանի հիմնական խնդիրներ, որոնք առավել հրատապ լուծման կարիք ունեն. - «Այդ խնդիրներն են` Հայաստանի մտավոր ներուժի հզորացմանն ուղղված պետական քաղաքականության մշակումը, երկրից ուղեղների արտահոսքի կանխումը, գիտության արդյունքների ապրանքայնացումը, կոռուպցիոն ռիսկերի կանխումը»:
ՀՀ պատպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին մտահոգում է մեր գիտնականների աշխատավարձը, որի պատճառով բազմաթիվ երիտասարդներ հրաժարվում են գիտական աշխատանքից:
«Մեր կառավարական շենքերի հավաքարարներն ավելի շատ գումար են վաստակում, քան մեր գիտնականները», - հայտարարեց Քոթանջյանը
Հայկ Քոթանջյանն անդրադարձավ նաեւ ոլորտի կոռուպցիոն ռիսկերին, մասնավորապես` գիտական աշխատանքների, աստիճանների առուծախին, որն այսօր ոչ մի կերպ չի կանխվում:
«Բյուջեից գիտությանը հատկացվող գումարները տարեցտարի նվազում են, մինչդեռ մեր իշխանություններն անընդհատ խոսում են գիտության կարեւորության, դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու մասին», - իր ելույթում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը
Ազ•ային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մտադիր է առաջիկայում լսումներ կազմակերպել մշակույթի, ինքնության պահպանման, սփյուռքի հետ կապերի, մամուլի ազատության եւ այլ թեմաների շուրջ:
Լիանա Մնացականյան