Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող «մայր գործից» անջատված` Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Սուրեն Սիրունյանի եւ Սասուն Միքայելյանի գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանական կողմին տրամադրվել է եւս 10 օր` մինչեւ նոյեմբերի 10-ը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նախաքննության նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու խնդրանքով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին միջնորդագիր է ներկայացրել նախ փաստաբան Մելանյա Առուստամյանը` հոկտեմբերի 30-ին, ապա հաջորդ օրը` եւս 5 պաշտպաններ:
Տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանի կողմից միջնորդագիրը մասամբ բավարարվել է:
«7-ի գործի» նյութերը կազմում են 41 հատոր` 12 հազար էջ, եւ փաստաբանները պնդում էին, որ սահմանված ժամկետում` մինչեւ հոկտեմբերի 31-ը, իրենք ի վիճակի չեն ծանոթանալ դրանց, վերլուծել եւ համապատասխան միջնորդություններ ներկայացնել:
Հիշյալ 7 գործիչները, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ակտիվիստներից են, իսկ նրանցից 3-ը Ազգային ժողովի պատգամավորներ են, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացում», եւ 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ»:
Կարինե Քալանթարյան