Մատչելիության հղումներ

Լիբիայի առաջնորդը ժամանեց Մոսկվա


Այսօր Մոսկվա է ժամանել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին` սկսելով եռօրյա այցը Ռուսաստան:

Սա Քադաֆիի առաջին այցն է 1985 թվականից ի վեր, երբ նա այցելել էր խորհրդային Ռուսաստան:

Այսօր նախատեսված է նրա ընթրիքը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, իսկ վաղը` հանդիպումը վարչապետ Պուտինի հետ:

Ակնկալվում է, որ Մոսկվայում Լիբիայի ղեկավարի բանակցությունների առանցքում կլինեն էներգակիրների եւ զենքի առեւտրի հետ կապված հարցեր:

Ապրիլին Լիբիա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ, ներկայումս` վարչապետ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ներել Լիբիայի 4,5 միլիարդ դոլար պարտքը շահութաբեր գործարքների դիմաց, այդ թվում` էներգակիրների եւ զենքի առեւտրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG