Եվրահանձնաժողովը կխրախուսի Թուրքիայի ջանքերը` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել են եվրոպական պաշտոնյաները:
Նոյեմբերի 5-ին կհրապարակվի Եվրամիության անդամության թեկնածու երկրների վերաբերյալ տարեկան զեկույցը:
Չնայած Թուրքիայի հետ անդամության բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերից` Խորվաթիայի հետ միասին, հրապարակվելիք զեկույցի նախագծի համաձայն, Խորվաթիան անդամության բանակցությունների վերջնական փուլ կմտնի 2009 թվականին, մինչդեռ Թուրքիայի առջեւ պահանջ կդրվի վերագործարկել Եվրամիության անդամությանն ուղղված բարեփոխումները: Այնուամենայնիվ, այս զեկույցի նախագծում Թուրքիան առաջին անգամ բնութագրվել է որպես «գործուն շուկայական տնտեսություն»:
Զեկույցի նախագծի համաձայն, անդամության թեկնածուի կարգավիճակ կառաջարկվի նաեւ Սերբիային: Կհետաձգվեն Մոնտենեգրոյի, Ալբանիայի եւ Բոսնիայի անդամության դիմումների ընդունումը:
Նախագիծը վերջնական չէ եւ մինչեւ հրապարակումը հնարավոր են փոփոխություններ: