«Հանդարտության քվանտը»` այսպես է կոչվում Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական` 22-րդ կինոնկարը, որի համաշխարհային պրեմիերան այսօր է:
Սա Բոնդի մասին երկրորդ ֆիլմն է, որտեղ գլխավոր դերը խաղում է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը:
Բոնդի կերպարը Քրեյգն առաջին անգամ մարմնավորել է 2006 թվականին` «Կազինո Ռոյալ» ֆիլմում: Այժմ, Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի պրոդյուսերները հույս ունեն, որ դինամիկ սյուժեի եւ Քրեյգի ժողովրդականության շնորհիվ կհաջողվի կրկնել «Կազինո Ռոյալ»-ի հաջողությունը. աշխարհի կինոէկրաններին ցուցադրության առաջին երեք ամիսների ընթացքում «Կազինո Ռոյալ»-ի շահույթը կազմել է 594 միլիոն դոլար:
Այդուհանդերձ, բրիտանական մամուլը չի բացառում, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր բացասական ազդեցությունը կթողնի նաեւ Ջեյմս Բոնդի «ճակատագրի» վրա:
Դա չի բացառում նաեւ ֆիլմի գլխավոր դերակատարը: «Աշխարհը հիմա տնտեսական բավական ծանր կացության մեջ է, ուստի մենք չգիտենք` արդյոք մոտ ապագայում հնարավոր կլինի՞ Բոնդի մասին նոր ֆիլմ նկարահանել», - ասել է Դենիել Քրեյգը Daily Telegraph-ին տված հարցազրույցում:
Բոնդի մասին պատմող ֆիլմերի ապագան մշուշոտ է նաեւ այն պատճառով, որ ֆիլմը էկրաններ թողարկող Columbia Pictures ընկերության սեփականատերը ճապոնական Sony կորպորացիան է, որը, իր հերթին, լրջորեն տուժել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով:
Բրիտանական մամուլում, սակայն, նշում են, որ ֆինանսական ճգնաժամն ու քննադատների գնահատականները կարող են որոշիչ չլինել:
«Ամենակարեւորը շարքային հանդիսատեսների կարծիքն է: Եթե Բոնդի մասին պատմող այս նոր ֆիլմը հանդիսատեսները չհավանեն, մեծ է լինելու հավանականությունը, որ աշխարհի ամենահայտնի գաղտնի գործակալի մասին պատմող ֆիլմերը անցնեն բրիտանական կինոյի պատմության գիրկը», - գրում է լոնդոնյան թերթերից մեկը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա