Մատչելիության հղումներ

Սոմալիի իսլամիստները քարկոծելով սպանել են մի կնոջ


Սոմալիի իսլամիստները քարկոծելով սպանել են ամուսնական անհավատարմության մեջ մեղադրվող 23-ամյա մի կնոջ:

Մահապատիժը ի կատար է ածվել երեկ երեկոյան Քիսմայու հարավային նավահանգստում, որը իսլամիստ զինյալները գրավել են օգոստոսին:

Ականատեսների վկայությամբ` պահակախումբը կրակ է արձակել աղաղակող կնոջ ուղղությամբ վազող նրա ազգականի ուղղությամբ եւ սպանել մոտ կանգնած մի երեխայի:

«Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ Սոմալիի իսլամիստները վերջին անգամ հրապարակային մահապատիժ էին ի կատար ածել 2006 թվականին, երբ նրանց հսկողության տակ էր մայրաքաղաք Մոգադիշուն եւ երկրի հարավային շրջանի մեծ մասը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG