Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները Հարավային Կովկասի զարգացման երկու բանալի են տեսնում


«Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի «Մեկնաբանություններ եւ վերլուծություններ» բաժինը «Պատերազմից հետո» վերնագրով հրապարակել է ծավալուն վերլուծություն Հարավային Կովկասի վերաբերյալ` ըստ էության, անդրադառնալով տարածաշրջանի բոլոր խնդիրներին: Վերլուծաբանները գտնում են, որ տարածաշրջանի զարգացման, ժողովրդավարության հաստատման համար երկու բանալի կա:

Առաջինը, ըստ նրանց, այն է, որ հարավկովկասյան երեք երկրները նպատակ դնեն, շարժվեն Եվրամիության ուղղությամբ` ձգտելով մի օր անդամակցել Եվրամիությանը: Ինչպես Արեւելյան Եվրոպայի փորձն է ցույց տալիս, սա լավագույն ճանապարհն է` հրապուրելու երկրներին բարեփոխումների համար: Եվրամիությունը գերադասելի է, քան ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը, որն ավելի շատ խնդիրներ է հարուցում Վրաստանի պատերազմից հետո:

Երկրորդ բանալին, վերլուծաբանների կարծիքով, աշխատանքն է Թուրքիայի հետ, որը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է եւ դուրս է Ռուսաստանի ազդեցությունից:

«Եթե Թուրքիան կարողանա բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ` ներառյալ սահմանի բացումը, նրանք կարող են ավելի կառուցողական դերակատարություն ունենալ Կովկասում, քան երբեւէ կարող է ունենալ Ռուսաստանը», - գտնում են «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG