Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ֆինանսական շուկայի առողջացման ծրագրին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել երկրի ֆինանսական շուկայի առողջացման` նախագահ Բուշի վարչակազմի ներկայացրած ծրագրին: Նույն օրը փաստաթուղթը ստորագրել է Ջորջ Բուշը:

Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը մերժել էր վարչակազմի ծրագիրը, որով նախատեսվում է երկրի գանձապետարանին հնարավորություն ընձեռել մինչեւ 700 միլիարդ դոլար ծախսել բանկերից արժեթղթեր գնելու համար` կապիտալի շուկան վերակենդանացնելու նպատակով:

Երկու օր անց, սակայն, նախագծին հավանություն տվեց Սենատը, եւ փաստաթուղթը վերստին հանձնվեց Ներկայացուցիչների պալատի դատին:

Նախագահ Բուշը ընդունված ծրագիրը անվանել է ֆինանսական շուկաների կայունացմանը եւ ԱՄՆ-ի բանկային ու վարկային խնդիրների կարգավորմանը ուղղված վճռական քայլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG