Ամերիկյան Սենատը երեկ հավանություն է տվել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի նշանակմանը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը:
Սեպտեմբերի վերջին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Ջեֆրիին ամերիկացի օրենսդիրների ուղղած հարցերի զգալի մասը վերաբերում էր հայ - թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանը: Դիվանագետին նման հարցեր էին ուղղել, մասնավորապես, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերին եւ Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով մոտ մեկեւկես տարի շարունակ արգելափակված էր պահում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նշանակման գործընթացը:
«Ամերիկյան վարչակազմը ճանաչում է, սգում եւ խստորեն անհանգստացած է այն պատմական փաստերով, որոնք դուք բնութագրեցիք որպես մեկեւկես միլիոն հայերի զանգվածային սպանություն եւ բռնագաղթ` իրադարձություններ, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին», - այսպես էր պատասխանել Ջեֆրին սենատոր Քերիի հարցին` վստահեցնելով, որ պաշտոնական Վաշինգտոնը հայ - թուրքական հաշտեցման կողմնակից է:
Ջեյմս Ջեֆրին 2002-2004 թվականներին պաշտոնավարել է որպես Ալբանիայում ԱՄՆ-ի դեսպան, 2004-2005 թվականներին եղել է Բաղդադում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը: Մինչեւ վերջերս ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալն էր: