Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը


Այսօր Բաքու է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախատեսված են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հանդիպումները Ադրբեջանի կառավարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, երկրի գործարար շրջանակների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանում իրավիճակին վերաբերող:

Ջոն Նեգրոպոնտեն իր այցը կավարտի հոկտեմբերի 3-ին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալը Երեւան չի այցելելու:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG