«Ակնհայտ է, որ արդարադատության որակը գնահատվում է բացառապես հասարակական ընկալմամբ, եւ եթե այս տեսանկյունից նայելու լինենք, ապա, մեղմ ասած, արդարադատության իրականացման որակը մեր երկրում խիստ կաղում է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր Վճռաբեկ դատարանում ներկայացնելով դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանին:
«Ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկրում դատարանը լինի անկախ եւ դատավորն` անկաշառ», - ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Միայն նախագահի ցանկությամբ, միայն գործադիրի ջանքերով, նույնիսկ դրան գումարած նաեւ օրենսդիրների նախաձեռնությունները, ջանքերը բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք լուծել մեր երկրի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող այս համակարգի խնդիրները: Մենք ներսից պետք է ունենանք աջակիցներ, մենք ձեր նախաձեռնությունների կարիքն ունենք եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում` օգնելու ձեզ: Դուք պետք է կարողանաք կայացնել դատական համակարգը»:
«Հասկանալի է, որ մեկ, տասը, հիսուն կամ հարյուր տարում անհնար է ամեն ինչը դարձնել իդեալական, բայց որ դրան պետք է ձգտենք, այստեղ կասկած լինել չի կարող: Ես նաեւ հասկանում եմ, որ դատարանը դժվար թե կարողանա բավարարել բոլորի ցանկությունները, հասկանում եմ, որ մշտապես կարող են լինել դժգոհ մարդիկ, բայց սա բերել որպես պատճառ եւ ասել, թե հասարակությունը դժգոհ է, որովհետեւ դատարանը չի կարող բավարարել բոլոր կողմերի ակնկալիքները, այսպիսի հարցադրման հետ երբեք չեմ կարող համաձայն լինել», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ընդգծել է երկրի ղեկավարը:
«Մենք ձեզ հետ միասին ամեն ամիս, ամեն տարի պետք է որոշակի փոփոխություններ նկատենք, եւ եթե այդ փոփոխությունները չենք նկատում, նշանակում է, պետք է եզրակացություններ անենք: Այսօրվա, երեկվա, նախորդ օրվա իմ եզրակացությունները բերել են մեր այս հավաքին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Մենք պետք է անհանդուրժողական լինենք կոռուպցիոն երեւույթների նկատմամբ, պետք է անհանդուրժողական լինենք անպատասխանատվության նկատմամբ, սեփական գործունեությանը ոչ քննադատաբար մոտենալու նկատմամբ: Անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա», - իր խոսքն ամփոփել է նախագահը:
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 16-ին, եւ նույն օրը այն ընդունվել է երկրի նախագահի կողմից:
Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է երեկ` հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի առաջարկությունը:
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)