Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետը այցելել է Սոֆիա


Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 9-11-ը պաշտոնական այց է կատարել Սոֆիա` Բուլղարիայի մայրաքաղաքի քաղաքապետ Բոյկո Բորիսովի հրավերով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` չորեքշաբթի օրը Սոֆիայի Երեւանյան պուրակում երկու քաղաքապետների մասնակցությամբ տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանի կողմից Սոֆիային նվիրված խաչքար-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը:

Նույն օրը կայացած հանդիպման ավարտին երկու քաղաքապետները ստորագրել են Երեւանի եւ Սոֆիայի միջեւ բարեկամության մասին համաձայնագիրը, ինչին հաջորդել է համատեղ ասուլիս: Երվանդ Զախարյանը Բոյկո Բորիսովին հրավիրել է Երեւան` մասնակցելու մայրաքաղաքի 2790-ամյակի հանդիսություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 10-11-ը:

Երեւանի քաղաքապետը հանդիպել է նաեւ բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG