Թեեւ սկսվել են երկաթգծով բեռնափոխադրումները դեպի Հայաստան, վառելիքի հետ կապված խնդիրը դեռեւս լուծված չէ: Երեւանի բենզալցակայաններում հերթեր են գոյանում, իսկ որոշ լցակայաններ պարզապես չեն աշխատում:
Բենզին կարելի է ստանալ միայն կտրոններով` 20-40 լիտր, եւ որոշ տեղերում ARCA քարտերով` 2 հազար դրամի չափով: Բենզալցակայանների աշխատողների խոսքով, իրականում պրոբլեմը սրվում է ավելի շատ պահանջարկի աճից:
«Վախենում են, որ վաղը չի լինի բենզին, դրա համար չի հերիքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց լցակայաններից մեկի աշխատակիցը: - «Եթե ամեն մեկը իր նորմայով լցնի, ինձ թվում է, մենք կարող ենք բավական երկար ձգել»:
Մեկ այլ բենզալցակայանի աշխատակիցը վստահեցրեց, թե «ամսի 29-ին լիքը բենզին է լինելու քաղաքում»:
Երեկ երեկոյան Հայաստան է ժամանել առաջին գնացքը, որը ալյուր եւ խառը բեռներ է հասցրել Հայաստան:
Տրանսպորտի եւ կապի նախարարության խոսնակ Սուսաննա Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ բենզինը դեռ Հայաստանում չէ, բայց շատ հեռու էլ չէ: Նրա խոսքով, մեկ խմբաքանակ տեղ կհասնի արդեն վաղը:
«Արդեն Խաշուրիից [գնացքը] շարժվել է դեպի Հայաստան, մոտենում է այդ պայթեցված հատվածը շրջանցող հատվածին, որն անցնելուց հետո արդեն կմոտենա Հայաստանի սահմանին: Այս պահին դեպի Հայաստան գալիս է 10 վագոն բենզին: Մնացած վագոնները հերթով կանգնած են տարբեր կայարաններում: Բացի այդ, Փոթիում ունենք եւս 2800 տոննա բենզին, եւ 3000 տոննա ցորեն», - ասաց Սուսաննա Տոնոյանը` հավելելով. - «Կարող ենք ասել, որ բեռնափոխադրումները այս պահին, կարծես թե, նորմալ իրականացվում են»:
Շաքե Ավոյան