Պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Ռիդը, չնայած Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունների կապակցությամբ երկկողմ հարաբերություններում լարմանը, ցանկանում է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ` ռազմավարական անվտանգության խնդիրների շուրջ:
Ամերիկացիները, Ռիդի խոսքով, պատրաստակամ են «կառուցողական» լինել ռուսաստանցիների հետ ռազմավարական կայունության խնդիրները քննարկելիս:
Մասնավորապես, Միացյալ Նահանգները «շարունակում են շահագրգիռ մնալ» հակաօդային պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ տարաձայնությունների հաղթահարման, դրանք կարգավորելու «փոխընդունելի միջոցի» մշակման հարցում»:
Միացյալ Նահանգների պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը «հիասթափեցնող» որակեց Ռուսաստանի նախազգուշացումը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սառեցնելու վերաբերյալ: