Մատչելիության հղումներ

Վարդան Այվազյան. «Բեռնափոխադրումը բնականոն չի ընթանում»


Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գնահատմամբ, Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումը «բնականոն չի ընթանում»:

«Բեռնափոխադրումը բնականոն չի ընթանում», - շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Այվազյանը: - «Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ավտոմեքենաներով իրականացնում է հացահատիկի եւ վառելիքի ներկրումը: Մոտ 60-63 [ավտոմեքենա] մեկ խմբաքանակն է, 35` մեկ խմբաքանակը: Երեկ ժամը 4-ի տեղեկատվությամբ, արդեն հատում էին Բավրայի սահմանը, որովհետեւ Սադախլոի մասով չեն կարող իրականացնել… Մեր ունեցած տեղեկատվությամբ, դեռ Բաթումից կամ Փոթիից եկող հիմնական ավտոմայրուղին Գորիի սահմանում ունի լարված իրավիճակ, որովհետեւ այնտեղ նաեւ ռուսական ուժը կա, ճանապարհը դեռ փակ է»:

Վարդան Այվազյանը չբացառեց, որ օրերս կվերականգնվի Հայաստան-Վրաստան երկաթուղին:

«Ուղիղ այլ բանակցություններ են գնում մեր մյուս հարեւան, մասնավորապես` Իրանի իսլամական հանրապետությունից ներկրելու համապատասխան խմբաքանակ վառելիքներ… Բայց այդ ճանապարհով իրականացնել բեռնափոխադրումը, ապա, հավատացեք ինձ, որ էական ազդեցություն կարող է ունենալ սպառողական այդ գների վրա, այսինքն` գների բարձրացում տեղի կունենա»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG