Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը


«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին շատ քիչ են մասնակիցները եվրոպական երկրների հայկական համայնքներից: Օրինակ, այս տարի մեկ մասնակից կա Հոլանդիայից, մեկը` Սերբիայից, երկուական` Հունգարիայից եւ Բուլղարիայից: Եվրոպայում ամենամեծ` ֆրանսահայ գաղթօջախից մասնակից առհասարակ չկա:

«Այս տարի բավականին փոխվել է փառատոնի ձեւաչափը: Ավելի մեծ տեղ է հատկացվելու մարզերում անցկացվելիք միջոցառումներին, դրա նպատակը մեկն է` սփյուռքահային հնարավորինս մերձեցնել հայաստանցու հետ, անմիջական մարդկային շփումների հնարավորություն տալ եւ ճանաչելի դարձնել հայրենիքը: Ժամանող սփյուռքահայերը շատ են հետաքրքրված մարզերով, այնտեղ ապրող մարդկանցով եւ այլն», - ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը:

Թամար Պողոսյանի խոսքով, թվով 1000 մասնակիցները բաժանվել են 10 պատվիրակությունների, որոնք մեկնելու են Հայաստանի տարբեր մարզեր եւ այնտեղ անցկացնելու են «Փառատոնային օրեր»:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» 3-րդ համահայկական փառատոնը կշարունակվի մինչեւ օգոստոսի 23-ը եւ կեզրափակվի Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգով:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG