Օգոստոսի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:
Երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հայտնում է նաեւ, որ Հայաստանի աջակցությամբ շարունակվում է Վրաստանում գտնվող օտարերկրացիների տեղափոխումը Երեւան: Երեկվա տվյալներով, հայ-վրացական սահմանը արդեն հատել էին 130 ԱՄՆ, 180 Լեհաստանի, ինչպես նաեւ այլ երկրների հարյուրավոր քաղաքացիներ: Այսօր սպասվում է Իտալիայի 130 քաղաքացիների ժամանումը:
Որոշում է կայացվել Վրաստանից Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրել անվճար, ինչպես նաեւ տարանցիկ հատուկ չվերթներով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնող Վրաստանից ժամանած օտարերկրյա քաղաքացիներին ազատել օդային ուղեւորների ելքի տուրքից:
Հանձնարարական է տրված սահմանային եւ մաքսային ծառայություններին առավելագույն օժանդակություն ցուցաբերելու եւ գործողությունները դյուրացնելու համար:
Տեղեկացվում է նաեւ, որ արտգործնախարարությունում շարունակում են գործել շուրջօրյա թեժ հեռախոսագծերը: