Միջազգային օլիմպիական կոմիտեն այսօր հաստատել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի ազգային օլիմպիական հավաքականները չեն դադարեցնի իրենց մասնակցություն Պեկինի օլիմպիական խաղերին` չնայած Հարավային Օսիայի շուրջ երկու երկրների միջեւ ռազմական հակամարտությանը:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ՄՕԿ-ի խոսնակ Գիզել Դեյվիսը ողջունել է ռուսների եւ վրացիների որոշումը` նշելով, որ այն «արտացոլում է օլիմպիական ոգին»:
Երկու երկրների մարզիկները, ինչպես ծրագրված է, չորեքշաբթի օրը անմիջական հանդիպում պիտի ունենան կանանց լողափի վոյելբոլի մրցաշարի շրջանակներում: