Մատչելիության հղումներ

Թեմուր 3ակոբաշվիլին՝ Վրաստանի նախագահի ներկայացուցիչ հակամարտությունների կարգավորման գծով


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերաինտեգրման հարցերով նախարար Թեմուր 3ակոբաշվիլիին համատեղության կարգով նշանակել է նախագահի հատուկ ներկայացուցիչ հակամարտութունների կարգավորման գծով:

«Թեմուր 3ակոբաշվիլին պահպանում է վերաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը, իսկ բանակցությունների ընթացքում նա կունենա նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է պետնախարարի մամլո ծառայության ղեկավար Մարինա Սալուկվաձեն:

Հակամարտությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը նախկինում զբաղեցրել է Իրակլի Ալասանիան, ով այժմ Վրաստանի դեսպանն է ՄԱԿ-ում:

3ակոբաշվիլին այսօր ասել է, թե ինքը մտադիր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր հատուկ նիստերն օգտագործել բանակցությունների ձեւաչափը փոխելու նպատակով:

«Ցանկացած այդպիսի նիստ ապացուցում է, որ Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությամբ, ուստի` մոտեցնում է ներկայիս ձեւաչափի ոչնչացումը: Մեր դիվանագիտության քայլերն ուղղված են այնպիսի գործընթացների, որոնք իրականում կապահովեն փախստականների վերադարձը եւ կօգնեն կարգավորել հակամարտությունը», - ասել է 3ակոբաշվիլին:

Նա դրական է գնահատել երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հատուկ նիստը: Թեմուր 3ակոբաշվիլին ասել է, թե հարկ է, որ բանակցային գործընթացին միանան եվրոպական երկրները, եւ հավելել, որ Վրաստանի դիվանագետները կշարունակեն ակտիվ աշխատել դրա անհրաժեշտությունը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG