Դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի պնդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ - թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»:
«Մենք այժմ գործընթաց ենք սկսել` ուղղակիորեն նախագահից պահանջելով բացատրություններ ու ճշգրտումներ իր արտահայտությունների առնչությամբ, որովհետեւ սա հստակ շեղում է թե' նախկին նախագահ Քոչարյանի, թե' գործող վարչակազմի մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար», - «Արմինյըն ռիփորթեր» շաբաթաթերթում հայտարարել է դաշնակցական գործիչը:
Անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, թե Հայաստանի համար ընդունելի է Թուրքիայի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, բայց միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ Հայաստանի շրջափակումը վերացնելուց հետո: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մերժել էր Թուրքիայի առաջարկը եւ կարծիք հայտնել, թե պետք է ստեղծվի միջկառավարական հանձնաժողով:
«Մեր կարծիքով, պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով Թուրքիան նպատակ ունի հարցի լուծումը ձգձգել տարիներով: Նման հանձնաժողովի ձեւավորմանը Հայաստանի համաձայնությունը կնշանակեր, որ Թուրքիայի նման Հայաստանն էլ Հայոց ցեղասպանության լինելության փաստը կասկածի տակ է առնում: Բոլորի համար պետք է հստակ լինի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարեւորագույն հարցերն առաջին հերթին ու առավելապես քաղաքական, այլ ոչ թե պատմական հարցեր են: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն ամրագրում է. - «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում», - փաստել է Կիրո Մանոյանը:
«Նախագահ Սարգսյանը պետք է հստակեցնի իր նոր դիրքորոշումը, որը հակասում է ազգային անվտանգության ռազմավարությունում արտահայտված դիրքորոշմանը, շտկելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ ընդհանրապես Հայաստան - Սփյուռք հարաբերություններին այս հայտարարության պատճառած ցանկացած վնասակար հետեւանք», - եզրակացրել է Դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավարը:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Կիրո Մանոյանը հայտնեց, որ նախագահից արդեն ստացվել է անհրաժեշտ բացատրությունը եւ լուսաբանումը, «հրապարակավ էլ արդեն նախագահի մամուլի խոսնակը եւ արտգործնախարարը այդ հստակեցումները տվել են, որ Հայաստանի նախագահի արտահայտած համաձայնությունը մեկ այլ ձեւի հանձնախմբի մասին է. որ եթե Թուրքիայի առաջարկածը պիտի քններ, որ ցեղասպանություն եղել է կամ չի եղել, Հայաստանի նախագահի համաձայնածը ցեղասպանության փաստի մասին չէ, որ պիտի լինի, այլ կարող է ցեղասպանության տարբեր մանրամասնությունների մասին լինել»:
«Մեր մոտեցումը այն է, որ, ամեն դեպքում, նման հայտարարության կարիք չկար, որպեսզի այս շփոթը չառաջանա եւ մենք ընդունենք, որ, նաեւ արտգործնախարարը ինչպես հայտարարեց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում», - ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրենը: - «Նախագահի ասած` սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց հետո կարելի է նաեւ, օրինակ, ուսումնասիրել` 1501 բնակավայրից է տեղահանություն եւ ջարդեր եղել, թե՞ 1499: Այսպիսի հարցեր իսկապես որ կան, որ կարելի է ուսումնասիրել, բայց որ եղածը ցեղասպանություն է թե ոչ` այդ հարցը վիճարկելի չէ»:
Կիրո Մանոյանի խոսքերով` «հատկապես Դեյվիդ Ֆիլիփսի գլխավորած թուրք - հայկական հաշտության հանձնաժողով կոչված այդ կառույցին դեմ ենք»: «Այդ հանձնաժողովի հիմնական նպատակը ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելն էր», - հայտարարեց Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրենը` հավելելով. - «Կան այլ միջավայրեր, շրջանակներ, որտեղ ե’ւ հայազգի, ե’ւ թուրքազգի, ե’ւ այս երկուսին չպատկանող պատմաբաններ հանդիպում են, քննարկում են տարբեր խնդիրներ, որոնք, ողջունելի չասեմ, բայց ընթացքի մեջ է քննարկումը»:
Սեպտեմբերին կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւան հրավիրելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարության առնչությամբ Կիրո Մանոյանը ասաց. - «Իր հրավիրելուն դեմ չենք, եթե ինքն է հրավիրում, բայց կարծում եմ նաեւ, որ առնվազն մեկ մասը մեր հասարակության, Թուրքիայի նախագահը եթե պատահի, որ Երեւան այցելի, իր վերաբերմունքն էլ կարտահայտի: Պարզ է, քաղաքակիրթ եղանակներով»:
Իսկ հարցին, թե կանցկացնի՞ արդյոք նման ցույցեր Դաշնակցությունը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրենը արձագանքեց. - «Չենք որոշել, որ չենք անելու, ոչ էլ որոշել ենք, որ անելու ենք, մանավանդ որ ոչ պաշտոնական հրավեր է գնացել, ինչքան հասկանում եմ, տակավին: Եվ կասկածելի է մի քիչ` նկատի ունենալով Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունները, որ մինչեւ սեպտեմբեր նախագահ Գյուլը կմնա նախագահ: Թե հանկարծ փոխվի Թուրքիայում նախագահը` շատ վստահ չեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը նույն մոտեցումը կցուցաբերի, որովհետեւ, ի վերջո, չպետք է մոռանալ Թուրքիայի նախագահի կողմից էլ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրության կապակցությամբ եղած շնորհավորականը եւ դրա պատասխանը, արտգործնախարարի նշանակման առիթով իրենց կողմից եկած շնորհավորականը եւ դրա պատասխանը: Ինչ-որ, կարծես, մթնոլորտ են ստեղծել, որ նախագահը նաեւ մարտավարական այսպիսի քայլի դիմի: Հավանաբար, եթե դաշնակցական նախագահ լիներ, չէր հրավիրի, բայց եթե Թուրքիայի նախագահը այս պայմաններում համաձայնի գալ Երեւան, վստահ եմ, որ մեր ժողովուրդն էլ իր տեսակետը կարտահայտի Թուրքիայի նախագահի նկատմամբ»:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)