Հայաստանում քաղաքական եւ գործարար վերնախավերի սերտ կապերը խոչընդոտում են թափանցիկ եւ ժողովրդավարական պետական հաստատությունների կայացմանը: Այդ մասին ասված է անցումային երկրների վերաբերյալ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի զեկույցում, որը հրապարակվել է այսօր առավոտյան:
«Ընտրախախտումները նպաստում են հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ անվստահության եւ քաղաքական ու քաղաքացիական գործունեությանը մասնակցելու վերաբերյալ թերահավատության աճին», - ասված է զեկույցում:
«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը վանում է օտարերկրացի ներդրողներին, կասեցնում է առեւտրի դիվերսիֆիկացումը եւ մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերին», - նշում է Freedom House-ը:
Զեկույցում որպես դրական գործոն նշվում է, որ Հայաստանում մակրոտնտեսական կայունացումը համեմատաբար հաջող է իրականացվում, համախառն ներքին արդյունքի աճը 2003-2007 թվականներին հասել է 13 տոկոսի: Աղքատությունը նվազում է, սակայն շատերի պատկերացմամբ` հայերը դեռ չեն ճաշակել մակրոտնտեսական հաջողության պտուղները, ինչը նպաստել է Հայաստանում քաղաքական եւ տնտեսական անցման շրջանի հետ կապված հիասթափությանը:
Freedom House-ը հրապարակում է ամենամյա մի քանի զեկույց՝ «Ազատությունն աշխարհում», «Մամուլի ազատությունը», «Երկրները խաչմերուկում» եւ «Անցումային երկրներ»:
Արմեն Քոլոյան, Պրահա