«Թուրքիան հետազոտողների համար բացել է 1915 թվականի իրադարձություններին վերաբերող իր ամենագաղտնի արխիվները», - երեկ վստահեցրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
«Պատմությունը քաղաքական գործիչների կամ խորհրդարանների գործը չէ. այն պետք է լինի պատմաբանների եւ գիտնականների գործը», - «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Անկարայի «Բիլքենթ» համալսարանում անցկացված «Թուրքիայի հասարակական եւ տնտեսական պատմությունը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է Գյուլը:
«Դա հայկական պնդումների առնչությամբ մեր կառավարության դիրքորոշումն է, որը մնում է օրակարգում», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հավաստիացնելով, որ հետազոտողները կարող են օգտվել Թուրքիայի ամենագաղտնի արխիվներից` Գյուլը հավելել է, թե «Թուրքիան հպարտ է իր պատմությամբ»:
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի շուրջ երկու տասնյակ պետություններ:
2005 թվականին Թուրքիան Հայաստանի կառավարությանը պաշտոնապես առաջարկել էր 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար պատմաբանների եւ փորձագետների համատեղ հանձնաժողով ստեղծել, ինչպես նաեւ իր արխիվները բացելու պատրաստակամություն էր հայտնել:
Ի պատասխան, Հայաստանը առաջարկել էր ստեղծել միջկառավարական համատեղ հանձնաժողով` քննարկելու հայ - թուրքական հարաբերություններն առհասարակ: