Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հուլիսի սկզբին կայցելի Բաքու: Այդ մասին նա ասել է այսօր Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Մեդվեդեւը նշել է, որ ժամանակը թույլ չի տալիս առկա բոլոր հարցերը քննարկել Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում, եւ ինքն ակնկալում է դա անել Բաքվում:
Մեդվեդեւի խոսքերով` երկու երկրները «հետաքրքիր շատ նախագծեր ունեն, բարելավվել է ապրանքաշրջանառության կառուցվածքը»:
«Հարաբերությունները մեր միջեւ բնութագրվում են իբրեւ հարաբերություններ գործընկերների միջեւ», - հայտարարել է Իլհամ Ալիեւը` դրական գնահատելով երկու երկրների գործակցությունը նաեւ տարածաշրջանում:
«Այդպես էլ անելու ենք հետագայում», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը: