Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մեր նպատակն է՝ Ադրբեջանը դարձնել զարգացած երկիր»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են երկրի զարգացման համար: «Մեր նպատակն է՝ Ադրբեջանը դարձնել զարգացած երկիր», - ասել է Ալիեւը, բացելով «Կասպից ծովի նավթը եւ գազը - 2008» միջազգային ցուցահանդեսը:

Նրա վկայությամբ՝ Ադրբեջանի տարադրամային պաշարները գերազանցել են 10 միլիարդ դոլարը: «Հաշվի առնելով էներգակիրների արդյունահանման ծավալների եւ միջազգային գների աճը, այդ պաշարները մոտ ապագայում զգալիորեն ավելանալու են», - փաստել է նախագահը:

Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի դերը աշխարհի էներգետիկ անվտանգության համար անգնահատելի է դառնում:

«Ադրբեջանն այսօր կարող է էներգակիրներ արտահանել ցանկացած ուղղությամբ, իսկ դրանց պաշարները չեն սպառվի ավելի քան 100 տարվա ընթացքում», - ասել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG