Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
«Հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես անմիջական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: Վստահ եմ եւ կարող եմ ասել ողջ Մինսկի խմբի անունից, որ ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի», - ասել է Լավրովը Մոսկվայում իր հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:
Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը «կոչված է հիմքեր նախապատրաստել երկու երկրների արտգործնախարարների հետագա աշխատանքի համար՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:
«Անցած տարի Մինսկի խմբի համանախագահները նախարարների մակարդակով ներկայացրել են առաջարկություններ, որոնք չեն սպառում լիակատար համաձայնության համար անհրաժեշտ բոլոր հարցերը, սակայն ամրագրում են դրական առաջընթացը ապագա կարգավորման կետերի գերակշիռ մեծամասնությամբ», - ասել է Լավրովը:
Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին:
«Հույս ունենք, որ ադրբեջանական կողմը կշարունակի բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա: Մենք նաեւ Ադրբեջանից սպասում ենք առաջարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Ազա Բաբայան. Մոսկվա