ԱՄՆ-ը պատրաստվում է պարգեւատրել հայ խաղաղապահներին: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարի մամլո քարտուղարի վկայությամբ՝ Փենինգտոնը տեղեկացրել է, որ «ներկայումս ընթանում են խաղաղարար առաքելություն իրականացրած մի շարք հայ խաղաղապահների պարգեւատրման նախապատրաստական աշխատանքները»:
Ջոզեֆ Փենինգտոնը նաեւ ողջունել է Կոսովոյում Հայաստանի խաղաղապահների թվաքանակի կրկնապատկումը:
Վերջերս Հայաստանի խորհրդարանը որոշեց խաղաղապահների թիվը Կոսովոյում հասցնել 70-ի:
Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում եւ Իրաքում:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)