Մատչելիության հղումներ

Իրանում ավտովթարի հետեւանքով 21 մարդ է զոհվել


Իրանի արեւմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 21 մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել է:

Վթարը տեղի է ունեցել Համեդան եւ Մալայեր քաղաքները միացնող ճանապարհին, երբ ավտոբուսը մխրճվել է դիմացից ընթացող բեռնատարի մեջ:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ Իրանի խճուղիները աշխարհի ամենավտանգավոր ճանապարհներից են՝ վերջին 5 տարվա ընթացքում ավտովթարներում մահացել է ավելի քան 100 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG