Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում տեղ են զբաղեցրել իշխող կուսակցությունը եւ երեք ընդդիմադիր ուժեր


Վրաստանի նորընտիր խորհրդարանում տեղ են զբաղեցրել իշխող կուսակցությունը եւ երեք ընդդիմադիր ուժեր: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի Միասնական ազգային շարժումը ստացել է մոտ 60 տոկոս ձայն եւ ապահովել է սահմանադրական մեծամասնությունը:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` այսօր հրապարակած տվյալների համաձայն, խորհրդարանի 150 տեղերից 115-ը բաժին է հասել իշխող կուսակցությանը, 35-ը՝ ընդդիմությանը:

Ընդդիմադիր որոշ գործիչներ գտնում են, որ ընտրությունները ազատ եւ արդար չեն եղել եւ ընդդիմությունը պետք է բոյկոտի խորհրդարանի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG