Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Դաշնակցության ընդհանուր ժողովը


Այսօր Հայաստանի կառավարության տան դահլիճում բացվել է իշխող կոալիցիայի անդամ Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը, որը գումարվում է 4 տարին մեկ:

Համագումարին հասցեագրված ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. - «Համոզված եմ, որ նաեւ մեր հուսալի գործընկերոջ` Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ կկարողանանք կառուցել ավելի ժողովրդավարական, պաշտպանված ու ամուր պետություն»:

Դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցում են 30 երկրներից ժամանած պատվիրակներ, իր աշխատանքը դռնփակ նիստերով կշարունակի Ծաղկաձորում, որտեղ կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը՝ բյուրոն:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG