Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Անդրկովկասյան զարգացումներին հատուկ արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր հայտնել է, որ իր գլխավորած կառույցը հետեւում է Անդրկովկասում կատարվող իրադարձություններին, սակայն դրանց հատուկ արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Մենք հետեւում ենք թե' Արդրկովկասում, թե' Կենտրոնական Ասիայում տիրող իրադրությանը, տեսնում ենք, թե ինչպիսի միտումներ են գերիշխում այնտեղ տեղի ունեցող զարգացումներում»,֊ - ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ին ասել է Բորդյուժան:

Միաժամանակ նա ասել է, որ իր գլխավորած կազմակերպությունը առայժմ «Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձություններին հատուկ արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում»: Բորդյուժան չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր իրադարձությունների մասին է խոսքը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG