Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանը եւ Ռուսաստանը վերջին օրերին մոտ են եղել պատերազմին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ իր երկիրը վերջին օրերին մոտ է եղել Ռուսաստանի հետ պատերազմին:

«Կարծում եմ, որ վերջին օրերին մենք մոտ ենք եղել Ռուսաստանի հետ պատերազմին եւ դրա վտանգը մնում է»,֊ - ռուսաստանցի լրագրողներին Բաթումիում ասել է Սահակաշվիլին:

«Բայց զինված հակամարտության համար երկու կողմ է անհրաժեշտ, իսկ վրացական կողմը նման բան չի ցանկանում: Վրաստանը չի կարող կռվել Ռուսաստանի դեմ՝ մենք այդքան զինուժ չունենք, իսկ ՆԱՏՕ֊-ն մեզ չի օգնի այս հարցում»,֊ - փաստել է Վրաստանի նախագահը:

Վերջին շաբաթներին Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները կտրուկ սրվել են՝ Աբխազիայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով:

Կրեմլի անանուն պաշտոնյան «Ֆրանսպրես»-֊ին ասել է, թե դժվարանում է հավատալ, որ Սահակաշվիլին խոսել է երկու երկրների միջեւ պատերազմի մասին:

«Պատասխանատու քաղաքական գործիչը դժվար թե կարող է հեշտությամբ նման հայտարարություններ անել»,֊ - ասել է պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG