Իրավապահները այսօր ստացված ահազանգի հետքերով Երեւանի կենտրոնում հայտնաբերել ու վնասազերծել են պայթուցիկ սարք:
«Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված», - տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջը: - «Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, «Սամսունգ» ֆիրմայի բջջային հեռախոսի տուփի մեջ, հայտնաբերել եւ վնասազերծել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Կատարվում է հետաքննություն»: