Մատչելիության հղումներ

Պարենի գների աճը կարող է ի չիք դարձնել աղքատության դեմ պայքարի նվաճումները


Ասիական զարգացման բանկի ղեկավարն այսօր զգուշացրել է, որ պարենի գների աճը կարող է ի չիք դարձնել աշխարհում աղքատության դեմ պայքարի նվաճումները:

Բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան Մադրիդում կայացած ամենամյա հավաքում հայտարարել է, որ մոտ մեկ միլիարդ մարդ Ասիայում խոցելի վիճակում է հայտնվել բրնձի գների ավելացման պատճառով, քանզի այդ սննդամթերքը նրանց ամենօրյա կերակուրն է:

Պարենի գների աճը հուզումների պատճառ է դարձել Աֆրիկայի, Ասիայի եւ Կարիբյան ավազանի երկրներում:

Այսօր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, որտեղ ոչ միայն աճել են սննդամթերքի գները, այլեւ վերջին տարվա ընթացքում ազգային տարադրամն արժեզրկվել է երկու անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG