Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի կատարման ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Քաղբանտարկյալների մասով. ոչ միայն չեն կատարվում, այլ նաեւ ապրիլի 17-ից, եթե ուզում ենք որպես սկիզբ վերցնենք ԵԽԽՎ-ի բանաձեւը, դրանից հետո շարունակում են ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները ոչ միայն բերման ենթարկել, առանց ծանուցագրերի զրույցների հրավիրել քաղաքացիներին, այլ նաեւ շարունակվում են ձերբակալությունները», - ասաց Մուսինյանը:
Մասնավորապես, ըստ նրա, ապրիլի 29-ին Արտաշատում ձերբակալվել է այդ քաղաքի բնակիչ Աշոտ Կարապետյանը, որին ոստիկանները սպառնացել եւ ծեծի են ենթարկել` ստիպելով ցուցմունքներ տալ, այդ ցուցմունքների հիմքով մայիսի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժին են բերել Տափերական գյուղի բնակիչ Հովակիմ Գեւորգյանին, նույն գյուղի բնակչուհի Քնարիկ Գեւորգյանին, ձերբակալվել է Թալինի շրջանում ընդդիմության ակտիվիստներից Լենդրուշ Տոնոյանը:
«Շարունակում են երկարացվել կալանքի ժամկետները, ընդ որում` մեր քաղբանտարկյալներից մեծ մասի հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվում, նրանք ուղղակի պահվում են այնտեղ: Ըստ էության, քրեական գործը չի քննվում, չի փորձվում պարզել դրա հանգամանքները, եւ դա մեկ անգամ եւս վկայում է, որ այդ քրեական գործերը ուղղակի շինծու գործեր են, որի հետեւում որեւէ բան չկա, ուղղակի կա քաղաքական պատվեր` այդ մարդկանց պահել անազատության մեջ», - պնդեց Արման Մուսինյանը:
«Այսինքն, շարունակվում են այս ապօրինությունները, եւ որեւէ նշան, որ այս իշխանությունները փորձում են այս հարցում որեւէ ռեալ լուծումների գնալ, մենք չենք տեսնում», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամլո քարտուղարը:
Ըստ Մուսինյանի, չի կատարվում ոչ միայն քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու, այլեւ երթերի եւ ցույցերի մասին օրենքը փոփոխելու պահանջը: Նրա փոխանցմամբ` մինչ օրս հանրահավաքներ անցկացնելու մասին իրենց բոլոր դիմումները մերժվել են. - «Մինչեւ այսօր Տեր-Պետրոսյանը որքան դիմել է իր լիազոր ներկայացուցչի միջոցով` հանրահավաք անցկացնելու, բոլոր հանրահավաքները մերժում են ստացել: Այսինքն, մենք ունենք կոնկրետ փաստ եւ ունենք դատարկ խոսքեր իշխանության կողմից»:
Արման Մուսինյանի պնդմամբ, որեւէ քայլ չի կատարվում նաեւ ԵԽԽՎ-ի բանաձեւում ընդգրկված մյուս պահանջի` մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված անկախ հետաքննություն սկսելու ուղղությամբ:
«Ես ավելի շատ տեսնում եմ, թե ինչ մոտիվներով են իրենք առաջնորդվում. իրենք սարսափած են անկախ հետաքննության անցկացումից, որովհետեւ գիտեն, որ մարտի 1-ի առավոտյան տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների ջարդ, մարտի 1-ի երեկոյան ջարդին ավելացվել է նաեւ սպանդը: Ինչպես էլ իրենք փորձեն խուսանավել, եթե իրենք սկսեցին հետաքննություն անել, այս բոլոր քրեական գործերը հօդս են ցնդելու», - վստահեցրեց Տեր-Պետրոսյանի գրասենյակի խոսնակը` հավելելով. - «Մի շատ տիպիկ օրինակ. չկա որեւէ ապացույց, որ մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին ներկայացված լինի, մեկ` խուզարկության պահանջ, եւ երկուս` իրենց կոչած ապօրինի հանրահավաքը դադարեցնելու պահանջ: Այսինքն, մարտի 1-ի առավոտյան Օպերայի հրապարակում ոստիկանության գործողությունները եղել են անօրինական, եւ դրանից հետո բոլոր կարված գործերը` իշխանության ներկայացուցչին դիմադրություն, ոստիկանին դիմադրություն, դրանք ավտոմատ ապօրինի գործեր են»:
«Իրենք հիմա փակուղու առաջ են` կամ խայտառակվելու են, բայց ստիպված պիտի գնան այդ ճանապարհով, որովհետեւ այլ տարբերակ չունեն, կամ պետք է թքած ունենան Եվրախորհրդի բանաձեւի վրա եւ փորձեն ինչ-ինչ ճանապարհներով, կոսմետիկ փոփոխություններ անելով որեւէ հարցի լուծում ստանալ, բայց դա երբեք ռեալ լուծում չի լինելու: Նրանք շարունակելու են չվայելել հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը, շարունակելու են միջազգային հանրության մեծ ճնշումների տակ գտնվել, եւ այս պարագայում իրենք ի վիճակի չեն լինելու պետություն եւ հասարակություն կառավարել», - ամփոփեց Արման Մուսինյանը:
Ռուզաննա Ստեփանյան