Մատչելիության հղումներ

Համաժողովրդական շարժման կենտրոնը դիմելու է Եվրադատարան


Համաժողովրդական շարժման կենտրոնը որոշել է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ըստ Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրության, ուրբաթ օրը կայացած նիստում որոշվել է «նախապատրաստել հայց Եվրադատարան, որով կբողոքարկվեն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կատարված իրավախախտումները»:

«Հայցի նախապատրաստման համար ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ Հայաստանի եւ օտարերկրյա իրավաբանների մասնակցությամբ», - տեղեկացնում է հաղորդագրությունը:

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG