Մատչելիության հղումներ

Եվս մի բարձրաստիճան զինվորական ազատվել է աշխատանքից


Հայաստանի նախագահի մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է եւ մի բարձրաստիճան զինվորական:

Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի եւ զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից:

Աշխատանքից ազատելու պատճառները չեն նշվում:

Մի քանի շաբաթ առաջ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Մանվել Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG