Մատչելիության հղումներ

Սերբիան մտադիր է Կոսովոյում տեղական ընտրություններ անցկացնել


Մայիսի 11-ին Սերբիայի իշխանությունները մտադիր են տեղական ընտրություններ անցկացնել Կոսովոյում, որի անկախությունը Բելգրադը չի ճանաչում: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տաջիչը:

Նա պնդել է, որ Կոսովոն Սերբիայի մասն է: Մինչդեռ ՄԱԿ-ի ներկայացուցիչները գտնում են, որ քվեարկության անցկացումը Կոսովոյում հակասում է ՄԱԿ-ի մանդատին: Բելգրադի որոշումը խստորեն քննադատել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:

Կոսովոյի անկախությունը արդեն ճանաչել է 38 պետություն: Հայաստանն առայժմ չի հստակեցրել իր դիրքորոշումն այս հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG