Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը


Այս տարի միջոցառման կազմակերպիչները ստացել են նաեւ պետական աջակցություն` մշակույթի նախարարությունը օժանդակել է միջոցառումը նախաձեռնող «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմադրամին:

«Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ իտալացի մենակատար Մարիո Ստեֆանո Պիատրոդարքի համատեղ ելույթով», - տեղեկացրեց փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսում:

Այս տարի «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում կայանալու են 9 համերգներ: Դրանց կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Լինոս» լարային քառյակը, «Նարեկացի» նվագախումբը, Մենակատարների պետական անսամբլը, «Ալիաջ» կվինտետը, որը ժամանել է Գերմանիայից, եւ «Կադանս» անսամբլը:

Բոլոր համերգները տեղի կունենան Ազգային պատկերասրահի «Որմնանկարների սրահում»:

Հուլիսի 15-ին «Կադանս» անսամբլի ելույթով տեղի կունենա միջոցառման հանդիսավոր փակման արարողությունը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG