Մատչելիության հղումներ

Մրցում են Հայաստանի բուհերի օտարերկրացի ուսանողները


Մարզական խաղերին առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Երեւանի պետական համալսարանի եւ ճարտարագիտական համալսարանի ուսանողները:

«Որոշ բուհ աչքի են ընկնում պասիվությամբ: Պասիվ է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Ամեն տարի մենք նախարարի հրամանը ուղարկում ենք բոլոր բուհերին, սակայն լեզվաբանական համալսարանից տեղեկացնում են, թե չեն կարող մասնակցել մրցումներին, համալսարաններից ոմանք էլ չունեն մարզական ամբիոններ եւ ծրագրին մասնակցելու հետ կապված խնդիրներ են ունենում», - նշում է Նորայր Անդրեյանը:

Միջոցառումը մեկնարկել է մարտի 19-ին: Բասկետբոլի եւ վոլեյբոլի մրցումների եզրափակիչ փուլերը կկայանան մարտի 28-ին, նույն օրը նախատեսված է մրցումների փակման հանդիսավոր արարողությունը:

Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG