Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ:
Հանձնաժողովի կարծիքով, ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումը անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը: Հանձնաժողովը բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ լարվածությունը մեծացնող որեւէ գործողությունից եւ ներգրավվել ներկայիս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրական երկխոսության մեջ:
Եվրախորհրդի հաղորդագրության համաձայն` հանձնաժողովը իր բանագնաց Ջոն Պրեսկոտից տեղեկացել է մարտի 7-8-ը Երեւանում նրա իրականացրած փաստահավաք առաքելության հիմնական եզրակացություններին եւ կոչ է արել բոլոր կողմերին ընդունել Պրեսկոտի առաջարկները` ուղղված ներկայիս ճգնաժամի հաղթահարմանը:
Այդ առաջարկներից են, մասնավորապես, նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի ճանաչումը, արտակարգ դրության վերացումը եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնումը, ազատազրկված այն ակտիվիստների ազատ արձակումը, որոնք բռնություններ չեն գործել, մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննության նախաձեռնումը եւ ընթացող քննության դիտարկումը:
Ջոն Պրեսկոտը նաեւ առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն նախաձեռնել հետեւյալ բնագավառներում` ընտրական միջավայրի բարեփոխում` վերականգնելու համար ընտրությունների անցկացման եւ արդյունքների նկատմամբ հասարակական վստահությունը, քաղաքական համակարգի բարեփոխում` որոշումների կայացման գործընթացում եւ երկրի կառավարման մեջ ընդդիմությանը պատշաճ տեղ հատկացնելու հեռանկարով, եւ լրատվամիջոցների բարեփոխում, հատկապես` ուղղված իրապես անկախ հանրային հեռարձակողի ստեղծմանը:
Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունը կարող է նախաձեռնվել «կլոր սեղանների» ձեւով` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո:
Հանձնաժողովը ողջունել է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 14-18-ը կայանալիք նստաշրջանում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու` Վեհաժողովի քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկը: