Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն այսօր հրավիրվել է ոստիկանություն, որտեղ նրան հայտնել են, թե մտադիր են տույժի ենթարկել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար:
«Ես ասել եմ, որ մասնակցել եմ հանրահավաքներին նաեւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար, եւ դա իմ սահմանադրական իրավունքն է: Բայց ինձ ասել են, որ հանրահավաքները արտոնված չեն եղել, եւ ես ենթարկվելու եմ վարչական տույժի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էդուարդ Աղաջանովը:
Ոստիկանությունում նրան հայտնել են, թե համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի օրը կուղարկվեն վարչական դատարան, որն էլ կորոշի տույժի չափը: