Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը իրավապահ մարմիններից «որեւէ ծանուցագիր կամ հրավեր» չի ստացել


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածուի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, որեւէ հրավեր կամ ծանուցագիր չի ստացել իրավապահ մարմիններից:

«Մինչ օրս, մինչ այս պահը որեւէ ծանուցագիր կան որեւէ հրավեր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը չի ստացել դատախազությունից կամ որեւէ այլ մարմնից», - ասաց Մուսինյանը:

Նա նաեւ ասաց, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է իր առանձնատանը, որը «դեռեւս հսկվում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից»:

Մուսինյանը նաեւ չբացառեց, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս հրավիրի:

«Այս պահին մենք պետք է ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի ընդունած վճիռը, որից հետո, եթե դրա անհրաժեշտությունը լինի, առաջին նախագահը, իհարկե, ասուլիս կտա», - ասաց Արման Մուսինյանը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG