Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Բրյուսել


ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը եւ նույն վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի պետ? պաշտոնակատար Արա Մեսրոպյանը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` նիստի ընթացքում պատվիրակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի փետրվարի 4-8-ը ՆԱՏՕ-ի գնահատման խմբի Հայաստան կատարած այցի ընթացքում մշակված Պլանավորման եւ վերանայման գործընթացի ամփոփ զեկույցը եւ վերափոխված գործընկերության նպատակները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկրորդ` «Պաշտպանական եւ ռազմական խնդիրներ» մասում ընդգրկված նպատակների իրականացման առաջընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG